94 տարեկանում մահացել է Բիլ Գեյթսի հայրը

09:57   16 Սեպտեմբեր 2020    145

Ամերիկյան «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ իր հայրը՝ 94-ամյա Բիլ Գեյթս ավագը, մահացել է:

Ամերիկացի միլիարդատերն այդ մասին ինստագրամի իր էջում է գրել:

«Հորս մահն անտանելի է կորուստ է մեր ընտանիքի և բոլոր նրանց համար, որոնք կյանքի բերումով կապված են եղել նրա հետ»,- գրել է Գեյթսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է նաև, որ հենց հայրն է իրեն և իր կնոջը կոչ արել նվիրվել մարդկանց օգնելու գործին:

«Նա այն ամենն էր, ինչ որ ես ձգտում եմ դառնալ»,- գրել է Գեյթսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները