Մոզամբիկի իշխանությունները խոստացել են հետաքննել մերկ կնոջը ծեծի եւ սպանության տեսանյութը

10:05   16 Սեպտեմբեր 2020    199

Մոզամբիկի իշխանությունները պարտավորվել են հետաքննել տեսանյութը, որում զինվորական համազգեստով մարդիկ Կաբո Դելգադո նահանգում ծեծում եւ սպանում են մերկ կնոջը, հայտնում է BBC-ն:

Պաշտպանության նախարարությունը կադրերը «սարսափելի» է անվանել եւ խոստացել է «ստուգել դրանց իսկությունը»: Իրավապաշտպան խմբերը նույնպես դատապարտել են սպանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոզամբիկը երեք տարի պայքարում է հյուսիսում զինյալների իսլամիստական ​խմբավորման դեմ: Դրա բանակը մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների մեջ, քանի որ փորձում է ճնշել ապստամբությունը: Կառավարությունը հերքում է մեղադրանքները:

Կնոջ սպանության երկու րոպեանոց հոլովակը հրապարակվել էր մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Ռազմական համազգեստով տղամարդկանց խումբը շրջապատում է կնոջը. մեկը փայտով մի քանի անգամ հարվածում է նրա գլխին եւ մարմնին, ինչից հետո մյուսները կրակում են: Ըստ Reuters-ի` կարելի է լսել, թե ինչպես են նրանք պորտուգալերեն ասում. «Սպանիր նրան ճանապարհի եզրին»:

Լսվում է նաեւ, թե ինչպես են տղամարդիկ բվավում. «Դու Ալ-Շաբաբից ես»` նկատի ունենալով ջիհադիստական ​​խմբավորմանը, որը 2017 թվականից ղեկավարել է ապստամբությունը կառավարության դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոզամբիկ  


Վերնագիրի այլ պիտակները