Արաբական ևս հինգ երկրներ կարող են հարաբերությունները կարգավորել Իսրայելի հետ․ Թրամփ

10:14   16 Սեպտեմբեր 2020    167

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արաբական ևս հինգ պետություններ կարող են հետևել ԱՄԷ-ի և Բահրեյնի օրինակին և կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։

«Շատերը պատրաստ են դրան հետևել: Մենք նշանակալի առաջընթաց ենք գրանցել ևս հինգ երկրների հետ », -հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը սակայն հրաժարվել է նշել, թե որ երկրների մասին է խոսքը։

Ավելի վաղ Բահրեյնի Թագավորությունն ու ԱՄԷ-ն, Թրամփի միջնորդությամբ, պայմանավորվել էին Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները