Ադրբեջանը ներառվել է՝ Ուկրաինայի ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրների ցանկում

10:32   16 Սեպտեմբեր 2020    300

Ադրբեջանը՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ներառվել է ռազմավարական գործընկերների ցանկում:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ «Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի՝ «Ուկրաինայի Ազգային անվտանգության ռազմավարության մասին» որոշման վերաբերյալ:

Փաստաթղթի համապատասխան կետում նշվում է, որ Ուկրաինան զարգանալու է իր ազգային շահերը պաշտպանելու և տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:

Ուկրաինան պատրաստվում է ռազմավարական գործընկերություն զարգացնել՝ Ադրբեջանի, Լիտվայի, Վրաստանի, Լեհաստանի, Թուրքիայի հետ: Պետք է պահպանվեն գործընկերային կապերը Բալթյան մյուս երկրների և Հյուսիսային Եվրոպայի պետությունների հետ, ինչպես նաև սերտ բարիդրացիական հարաբերություններ Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի պետությունների հետ: Բելառուսի և Մոլդովայի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես «պրագմատիկ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները