Ադրբեջանի և Իրանի նախագահները կքննարկեն տնտեսական համագործակցության խորացումը

09:00   16 Սեպտեմբեր 2020    292

Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով տեսակոնֆերանս կանցկացվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին մամուլի ասուլիսում ասել է՝ Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին:

Նա նշել է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև երկու երկրների նախարարները, իսկ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության խորացումը:

Դրանից բացի, դիվանագետը հայտնել է, որ Ադրբեջանն ու Իրանը 30 համատեղ նախագիծ ունեն, որոնցից 14-ը նախատեսվում է իրականացնել մոտ ժամանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները