Դեսպանը մեկնաբանել է Իրանի միջոցով Հայաստան զենքի մատակարարումը

20:58   15 Սեպտեմբեր 2020    283

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները ստեղծվել են ոչ երեկ, որպեսզի ապատեղեկատվության միջոցով հնարավոր լինի դրանք փչացնել:

Այս մասին, ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Իրանի տարածքով Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լրագրողների հարցին:

«Մեր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա հարցերի վերաբերյալ հստակ է: Մենք ոչ մի խոչընդոտ չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների զարգացման համար: Միևնույն ժամանակ, մենք ունենք նաև սովորական բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ: Իրանը երբեք թույլ չի տա որևէ մի գործողություն՝ հարևան, բարեկամ և մահմեդական Ադրբեջանի դեմ: Ես անձամբ Իրանում զբաղվել եմ այդ հարցով: Մենք հերքում ենք՝ Իրանի միջոցով Հայաստան մատակարարումներն ընդդեմ Ադրբեջանի: Ինչպես մեզ ասացին, և ինչպես ասել է Ռուսաստանի ՊՆ ղեկավարը, այնտեղ եղել են որոշ շինարարական մատակարարումներ», - նշել է նա:

Դիվանագետը նաև հավելել է, որ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ վերբերվել նման, առավել հաճախ սադրիչ տեղեկատվության նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները