Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

11:23   16 Սեպտեմբեր 2020    176

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել, հայտնում է Kyodo գործակալությունը։

Այսօր երկրի խորհրդարանը քվեարկության կդնի նոր վարչապետի թեկնածությունը։ Նոր վարչապետ կդառնա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ ավելի վաղ ընտրված ղեկավար Յոսիհիդե Սուդշգան։

Քվեարկությունից հետո Սուգան նոր կառավարություն կձևավորի։ Ինչպես գրում է ТАСС-ը, նախարարների մեծ մասը հավանաբար կպահպանեն իրենց տեղերը։

Սինձո Աբեն 7 տարի և 8 ամիս կառավարումից հետո օգոստոսի 28-ին հայտարարել էր վարչապետի պաշտոնը լքելու մտադության մասին։ Պատճառը քրոնիկական հիվանդության սրացումն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները