Փաշինյանը կերավ մեզի, էշի տեղ են դնում ժողովրդին. Լարված իրավիճակ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին

12:06   16 Սեպտեմբեր 2020    370

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչներն այս պահին ակցիա են անում՝ բողոքելով խաղողի ցածր գների դեմ:

Գյուղացիներից մեկի խոսքերով, անցած տարի 150 դրամով են մթերել, այս տարի մթերում են 100 դրամով. «100 դրամ ինքնարժեքն է։ Ինչո՞վ պահենք մեր երեխաներին։ Վարչապե՞տն է բերելու, պահելու մեր ընտանիքներին։ Մեր վարչապետը ոչ մի բան չի անում մեր համար»:

Մեկ այլ գյուղացի նշեց, որ կառավարությունում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում երկրում, չեն կարողանում կազմակերպել խաղողի մթերման գործընթացը, չնայած գիտեին, որ այս տարի շատերը չեն գնացել արտագնա աշխատանքի, մնացել են Հայաստանում, ոմանք խաղող են մշակել, ուստի բերքը շատ էր լինելու. «Իրենց բիզնեսն է, ոնց ուզում, էշի տեղ են դնում ժողովրդին»։

Ինչ վերաբերում է մարզպետ Գարիկ Սարգսյանին, ապա ակցիայի մասնակիցների խոսքերով, նա հարց լուծող չէ:

Քաղաքացիներից մեկն էլ հայտարարում էր «Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզի Փաշինյանը, այ ցավդ տանեմ, կերավ»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները