YouTube-ը չի գնի TikTok-ը, այլ կստեղծի նորը

21:55   17 Սեպտեմբեր 2020    300

Այն կփոխարինի սիրված սոցիալական ցանցն այն երկրներում, որտեղ այն արդեն արգելափակված է:

YouTube վիդեոհոսթինգը գործարկել է կարճ տեսանյութերի ծառայություն՝ YouTube Shorts: Այս մասին YouTube-ը հայտարարել է իր պաշտոնական բլոգում: Նոր ծառայությունում, ինչպես TikTok-ում, կարող եք նկարահանել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր և դրանց ավելացնել երաժշտություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հավելվածը հասանելի կլինի Android համակարգով աշխատող սարքերի համար, ավելի ուշ այն գործարկվելու է iOS-ով աշխատող սարքերի համար ևս:

Փորձարկման փուլում Shorts-ը գործելու է միայն Հնդկաստանում: Հունիսի վերջին երկրի իշխանություններն արգելափակել էին TikTok-ը և մի շարք այլ չինական ծրագրեր, այդ թվում` WeChat սոցիալական ցանցը, UC բրաուզերը և Clash of Kings խաղը: Նրանք իրենց որոշումը բացատրեցին այն փաստով, որ այդ ծրագրերի աշխատանքը «վնաս է հասցնում երկրի ինքնիշխանությանը և ամբողջականությանը», սպառնում է նրա անվտանգությանը և հասարակական կարգին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները