Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանն անկախ չէ

09:38   17 Սեպտեմբեր 2020    410

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոսում արած հայտարարությունը պետք է համարել սադրիչ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային աշխարհաքաղաքական բևեռացումներ և թուրք-ադրբեջանական հարաբերությունները» վեբինարում հայտարարել է՝ արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

Փոխնախարարը նշել է, որ նման ելույթները հանդիսանում են՝ ամբողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Թուրքիայի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիվ քաղաքականության տրամաբանական շարունակությունը. «Հայաստանը ամեն պատեհ առիթով փորձում է զրպարտել Ադրբեջանին և Թուրքիային: «Եգիպտոսում նախարար Մնացականյանի ելույթը հանդիսանւոմ է հերթական նվաստացում: Հայաստանը մտադիր է նման քայլերով կոծկել իր ագրեսիվ քաղաքականությունը»:

Հ.Խալաֆովն ասել է, որ ագրեսոր Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերը և միշտ սադրանքներ ու հարձակումներ է իրականացնում, երբ պահանջվում է առարկայական քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցություններում, խախտում է խաղաղության համար բարենպաստ պայմանները. «Հայաստանի քաղաքականությունը ագրեսորի քաղաքականություն է` հիմնված հարևանների նկատմամբ տարածքային հավակնությունների վրա: Նրանք տարածքային պահանջներ են առաջ քաշում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»:

Խալաֆ Խալաֆովը ընդգծել է, որ այն երկրները, որոնք լսում են Հայաստանի իշխանությունների նման հայտարարությունները, քաջատեղյակ են, որ այս երկիրը ագրեսոր է: Նա նշել է, որ այսօր Ադրբեջանի հեղինակությունը միջազգային արտաքին քաղաքականության մեջ բարձր է. «Հայաստանը անկախ չէ, նա երրորդ երկրների շահերի և արտաքին քաղաքականության գործիք է: Հայաստանն անում է նման հայտարարություններ՝ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար:

Ադրբեջանն ազատագրելու է իր հողերը: Մենք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն ստեղծել ադրբեջանական հողերի վրա, թույլ չենք տա նույնիսկ մի կտոր հողի բռնակցում: Դա պարզապես Հայաստանի երազանքն է, նրանք պատրանքային պլաններ են կազմում»:

Փոխնախարարը նշել է, որ այսօր Ադրբեջանն ամրապնդել է իր ռազմական անվտանգության քաղաքականությունը, զարգացրել է պաշտպանունակությունը և հասնելու է այս ամենի տրամաբանական արդյունքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները