Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները՝ ճանապարհորդության համար կարող են արտասահմանյան անձնագրերի կարիքը չունենալ

10:58   17 Սեպտեմբեր 2020    575

Ակնկալվում է, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճանապարհորդությունը էլ ավելի կդյուրանա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական բևեռացում և ադրբեջանա-թուրքական հարաբերություններ» վեբինարի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նրա խոսքով, օրակարգի հարցը՝ երկու երկրների քաղաքացիների կողմից փոխադարձ ուղևորությունների համար անձը հաստատող փաստաթղթերի օգտագործումն է:

«Այս հարցի լուծման համար մենք կապեր ենք հաստատել աշխատանքային մակարդակով», - ասել է Խալաֆովը:

Նա նշել է նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ տեխնիկական տեսանկյունից փաստաթղթերի համաձայնեցման ուղղությամբ, և հույս է հայտնել, որ առաջիկայում գործնական արդյունքներ ձեռք կբերվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները