Ադրբեջանը դարձել է ԱԶԲ-ի նոր դոնորը

12:01   17 Սեպտեմբեր 2020    748

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) դոնորները պայմանավորվել են՝ քառամյա ժամանակահատվածում (2021-2024թթ.) լրացուցիչ 4 միլիարդ դոլար տրամադրել Ասիական զարգացման հիմնադրամին (ԱԶՀ) և Տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամին:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, 2.3 միլիարդ դոլարի կամ լրացուցիչ 58% միջոցների ֆինանսավորումը իրականացվելու է 30 դոնորների կողմից, այդ թվում` Ադրբեջանի և Ֆիլիպինների:

Մնացած 1.7 միլիարդ դոլարը (միջոցների 42%-ը) կֆինանսավորվի ներքին պահուստներից և տրանսֆերտների հաշվին, որոնք հանդիսանում են ԱԶԲ-ի զուտ եկամուտները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները