Ընտրվելու դեպքում Բայդենը դիմակներ կրելը պարտադիր կդարձնի

15:09   17 Սեպտեմբեր 2020    232

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Զո Բայդենը պատրաստ է պարտադիր դարձնել դիմակ կրելը կորոնավիրուսի համավարակի ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին նա հայտարարել է Դելավերե քաղաքում լրագրողների առջեւ ելույթի ժամանակ:

Ըստ Բայդենի` ընտրվելու դեպքում նա բոլոր նահանգապետերին կկանչեր Սպիտակ տուն, «կդիմեր գիտնականների տեղեկատվությանը եւ կասեր, որ մեզ անհրաժեշը է այս համաազգային մանդատը, մենք պետք է դա անենք»,- մեջբերում է նրա խոսքերը «ՌԻԱ Նովոստի»-ն: Բայդենի իրավաբանական թիմը կարծում է, որ նախագահն օրենքով իրավունք ունի համազգային ​​մանդատ սահմանել դիմակներ կրելու համար, սակայն այս հարցը դեռ պետք է պարզել: «Եթե ես կարողանայի, ես կանեի դա»,- ասել է նախկին փոխնախագահը:

Նա նաեւ նախատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին` պաշտպանիչ դիմակների արդյունավետության վերաբերյալ ամերիկացիների շրջանում կասկածներ սերմանելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները