Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանը դիմում է սադրանքների՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար

14:34   17 Սեպտեմբեր 2020    431

Թովուզի ուղղությամբ Հայաստանի սադրանքները կրկին անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում կայունության համար հիմնական խոչընդոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը:

Նա նշել է, որ Հայաստանը դիմում է սադրանքների` ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար:

«Այս սադրանքները հանդիսանում են՝ ներքին խնդիրների արտաքին դրսևորումը: Իր ստեղծման օրվանից Հայաստանը տարածաշրջանին ոչինչ չի տվել, բացի ցավից և անօրինականությունից: Հայաստանը մշտապես դիմում է սադրանքների` իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք», - ասել է Յավուզ Սելիմ Քըրանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԹուրքիայիԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները