Ասանժի կինը խոսել է բանտում ամուսնու նկատմամբ բռնությունների մասին

15:15   17 Սեպտեմբեր 2020    204

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կին և նախկին փաստաբան Ստելլա Մորիսը նշել է, որ Ասանժին բրիտանական բանտում վատ են վերաբերվում:

Նա Twitter-ում գրել է, որ Ասանժին արթնացնում են առավոտյան ժամը հինգին, ձեռնաշղթաներ են հագցնում, մերկացնում և ռենտգենային ճառագայթման են ենթարկում: Բացի դրանից՝ նրան մեկուկես ժամ տանում են դատարան նեղ ֆուրգոնով, որն ավելի շատ դագաղ է հիշեցնում:

«Հետո նա գտնվում է դատարանի դահլիճի ետնամասում գտնվող ապակե «արկղի» մեջ, որտեղից չի կարող պատշաճ կերպով խորհրդակցել իր փաստաբանների հետ»,- գրել է Մորիսը:

Նա նաև կրկին հրապարակել է օգոստոսի 20-ին արված իր գրառումը, որտեղ նշում էր, թե ցանկանում է հորը վերադարձնել երեխաներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները