Բլազիոն շուրջ 500 աշխատակցի հետ չվճարվող արձակուրդ կմեկնի

15:34   17 Սեպտեմբեր 2020    278

Նյու Յորքի քաղաքապետարանի շուրջ 500 աշխատակից, այդ թվում՝ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, մեկ աշխատանքային շաբաթով չվճարվող արձակուրդի կմեկնեն՝ քաղաքային բյուջեի պակասուրդը կրճատելու համար, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը՝ վստահեցնելով, որ «արձակուրդի» ժամանակ կշարունակի աշխատել, գրում է The Guardian-ը։

«Հեշտ չեմ կայացրել այս որոշումը։ Թեև այն ցավալի է աշխատակիցների և նրանց ընտանիքների համար, սակայն ճիշտ է այս պատմական պահին»,- լրագրողներին ասել է Բիլ դե Բլազիոն։

Նյու Յորքի քաղաքապետի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով քաղաքի ֆինանսական կորուստը կազմում է 9 մլրդ դոլար, ինչը ստիպել է 7 մլրդ դոլարով կրճատել քաղաքի տարեկան բյուջեն։

Քաղաքապետի խոսքով՝ չվճարվող արձակուրդների շնորհիվ հնարավոր կլինի խնայել մոտ 1 մլն դոլար, ինչը շատ չէ, սակայն օրինակ կծառայի մյուսների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները