Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ օգնություն ստանալու համար ՔԶԱԿ-ը Գերմանիայից հարցում է ստացել

15:52   17 Սեպտեմբեր 2020    255

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Գերմանիայից հարցում է ստացել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեխնիկական օգնություն ստանալու համար:

«Այս հետազոտության արդյունքները շուտով պատրաստ կլինեն և կփոխանցվեն Գերմանիայի իշխանություններին»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Փաստաթուղթը հաստատում է, որ ավելի վաղ «ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարությունը ԳԴՀ-ից տեխնիկական օգնության վերաբերյալ հարցում է ստացել»:

Ներկայումս ռուսաստանցի ընդդիմադիրը բուժում է ստանում Բեռլինի Charite կլինիկայում: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում, որը շտապ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում: Քաղաքական գործիչը կոմայի մեջ է հայտնվել Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Օգոստոսի 22-ին նրան տեղափոխել են Գերմանիա՝ բուժման նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները