Թրամփը անվանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական սպառնալիքը

15:53   17 Սեպտեմբեր 2020    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոստով քվեարկությունը համարում է երկրում առաջիկա ընտրությունների հիմնական սպառնալիքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին նա ասել է Fox News-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ ամերիկացի քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի՝ փոստով քվեարկելը սպառնալիք է, որն ավելի լուրջ է, քան ընտրություններին արտաքին միջամտության հավանականությունը:

«Այս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը մարդկանց ուղարկվող ու նահանգապետերի կողմից վերահսկվող միլիոնավոր չպահանջված քվեաթերթիկներն են»,- ասել է Թրամփը:

Հարկ է նշել, որ Թրամփը նախկինում քննադատել էր փոստային քվեարկության կարգը: Նա վստահ է, որ նման ընտրությունները կարող են կեղծվել:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները