Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոլեսնիկովային

16:09   17 Սեպտեմբեր 2020    313

Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային ՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողություններ կատարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին գրում է eadaily.com կայքը:

Ինչպես նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում, Կոլեսնիկովան հայտարարություններ է արել «ԶԼՄ-ների և համացանցի միջոցով»: Այժմ Կոլեսնիկովային սպառնում է ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով: Ներկայում նա շարունակում է մնալ մեկուսարանում, հետաքննությունը շարունակվում է:

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները