Աֆղանստանի անվտանգության ուժերը գրեթե 30 թալբների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում

16:31   17 Սեպտեմբեր 2020    547

Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է 1 TV հեռուստաալիքը՝ մեջբերում անելով նահանգային վարչակազմի ներկայացուցիչ Այաթուլլա Խոգյանիի հայտարարությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ անցած գիշեր զինյալները գրոհել են անվտանգության ուժերի մի քանի կետեր Հեսարաքի եւ Շերզադի շրջաններում: Կառավարական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ ոչնչացվել Է 29 արմատական: Եվս առնվազն 20 թալիբ վիրավորվել Է:

Նախնական տվյալներով՝ Աֆղանստանի անվտանգության ուժերի մարտիկների թվում կորուստները կազմել են 20 սպանված: Մարտական ընդհարումների հետեւանքով վիրավորվել Է 15 զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները