Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը

16:34   17 Սեպտեմբեր 2020    225

«Լուկոյլը, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել Է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այդ մասին հաղորդվում Է հանդեսի կայքում:

Անցյալ տարի նավթաընկերության հասույթը կազմել Է 7,841 տրիլիոն ռուբլի: Վարկանիշի առաջատարների հինգյակը մնացել Է առաջվանը:

Այսպես, երկրորդ տեղում կրկին հայտնվել Է «Սուրգուտնեֆտեգազ»-ը՝ 1,814 տրլն ռուբլի հասույթով, երրորդում X5 Retail Group ընկերությունն Է՝ որը կառավարում Է «Պյատերոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» ցանցերը (1,734 տրլն ռուբլի):

Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը՝ «Մագնիտ»-ը (1,369 տրլն ռուբլի), իսկ հնգյակը եզրափակել Է «Տատնեֆտ»-ը՝ 932,3 մլրդ ռուբլի ցուցանիշով:

Վեցերորդ դիրքում, ինչպես եւ մեկ տարի առաջ, հայտնվել Է բնական գազի խոշորագույն անկախ արտադրողներից մեկը՝ «Նովատեկ»-ը՝ 877,8 մլրդ ռուբլի հասույթով:

Նրան հաջորդում են՝ «Նորիլսկի նիկել»-ը (831,7 մլրդ), Evraz մետալուրգիական ու լեռարդյունահանող ընկերությունը (770,3 մլրդ) եւ «Մեգապոլիս» ընկերությունների խումբը, որն ունի եւ կառավարում Է ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների դիստրիբուցիայի եւ լոգիստիկայի ոլորտի ակտիվները (752,3 մլրդ):

Առաջին տասնյակը եզրափակել Է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատը՝ 684,4 մլրդ ռուբլի հասույթով: Ընդամենը վարկանիշում ներկայացված են 200 մասնավոր ընկերություններ, որոնց միագումար հասույթն անցյալ տարի կազմել Է 45,3 տրիլիոն ռուբլի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկոյլ  


Վերնագիրի այլ պիտակները