Լոնդոնն ու Վաշինգտոնը կոչ են արել Մոսկվային «Նավալնու գործի» թափանցիկ քննություն իրականացնել

16:44   17 Սեպտեմբեր 2020    224

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դոմինիկ Ռաաբի հետ հանդիպումից հետո, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը կոչ են անում Ռուսաստանին թափանցիկ գործողություններ իրականացնել կապված Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Պոմպեոն նաեւ ասել է, որ երկու երկրները դատապարտում են Նավալնու թունավորումը եւ հավելել որ անկախ ամեն ինչից անընդունելի է քիմիական զենքի օգտագործումը։ Նախարար Ռաաբն էլ ասել է, որ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է թիվ մեկ անհանգստության առիթը, եւ վերջինիս մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները