Բելառուսում ԶԼՄ-ները հրատարակվել են առանց լուսանկարների

17:15   17 Սեպտեմբեր 2020    240

Բելառուսում այսօր անկախ ԶԼՄ-ները հրատարակվել են առանց լուսանկարների՝ արտահայտելով իրենց համերաշխությունը նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Տասնյակից ավելի թերթեր ու համացանցային կայքեր հոդվածները հրապարակում են առանց լուսանկարի և մակագրում. «Այստեղ կարող էր լինել լուսանկար, սակայն լուսանկարիչներ չկան։ Նրանց Բելառուսում ձերբակալում են»։

Նշվում է, որ ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչին և Վլադիմիր Գրիդինին նախօրեին ձերբակալել են տասնմեկ օրով՝ «չթույլատրված հավաքների մասնակցելու համար»։ Մինչդեռ, նրանք կատարում էին իրենց մասնագիտական պարտքը՝ լուսաբանում էին հերոսների քայլերթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները