«Մեր նավերը վճռականորեն շարունակում են գործողությունները Սև և Միջերկրական ծովերում». Թուրքիայի ՊՆ

16:55   17 Սեպտեմբեր 2020    252

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հայտարարություն է արել Սև ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման և սեյսմիկ հետազոտություններ իրականացնող թուրքական նավերի գործողությունների վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Սև ծովում Ֆաթիհ նավը, իսկ Արևելյան Միջերկրականում՝ Յավուզ և Բարբարոս Հայրեդդին Փաշա նավերը «արդյունավետորեն ու վճռականորեն շարունակում են իրենց աշխատանքները լեգիտիմ իրավունքների շրջանակում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիայի-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները