Բիլ Գեյթսն իրատեսական է համարում հաջորդ տարվա սկզբին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելը

17:09   17 Սեպտեմբեր 2020    240

Ամերիկացի միլիարդատեր եւ մեցենատ Բիլ Գեյթսն իրատեսական է համարում հաջորդ տարվա սկզբին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելը:

Նա չի հավատում, որ որեւէ մշակված պատվաստանյութ հավանություն կստանա ԱՄՆ-ում մինչեւ հոկտեմբերի վերջ, հաղորդում է CNBC-ը:

«Մեզ մոտ փորձարկումների երրորդ փուլն է ընթանում: Միակ պատվաստանյութը, որի համար լիցենզիա կպահանջվի արտակարգ օգտագործման համար, Pfizer –ն է»,-ասել է նա:

Գեյթսի հիմնադրամը մարտին հայտարարել է մի քանի ընկերությունների, այդ թվում Pfizer-ի հետ համագործակցության մասին:

«Մենք իսկապես տեսնում ենք հակամարմինների լավ մակարդակներ փորձարկումների ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում, այդ պատճառով լիահույս ենք»,-ասել է Գեթսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները