Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

17:20   17 Սեպտեմբեր 2020    377

Դատարանն արգելել է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այդ մասին հաղորդել է South China Morning Post-ը:

Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում:

Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:

Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ Էլիտային գրասենյակներ վարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չին  


Վերնագիրի այլ պիտակները