Ճապոնիայում Օլիմպիական խաղերին ընդառաջ թափանցիկ պատերով հասարակական զուգարաններ են ստեղծել

18:02   17 Սեպտեմբեր 2020    234

Ճապոնիայում սկսվել է ապակե պատերով, նոր հասարակական զուգարանների շահագործումը:

Դրանք նախատեսված են առաջիկայում Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով Süddeutsche Zeitung-ին:

Նոր օբյեկտները տեղադրվել են Տոկիոյի Սիբույա շրջանում գտնվող Յոյոգի Ֆուկամաչի այգում: Զուգարանն ունի 3 առանձին տաղավար, որոնք հնարավոր է դրսից նայել և տեսնել՝ արդյոք դրանք զբաղված են և որքան մաքուր են: Երբ մարդը ներսից դուռը փակում է, պատերը այլևս չեն թափանցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ճապոնիան հիգիենայի առումով աշխարհի օրինակելի երկրներից մեկն է: Կարծես թե մաքրությունն այստեղ ազգային պատվի հարց է: Հասարակական զուգարանները սովորաբար մաքրության գլուխգործոցներ են, ընդ որում դրանցից օգտվողները ոչինչ չպետք է վճարեն»,- նշվում է հոդվածում:

Նշվում է, որ երկրում զարգացած է իսկական «զուգարանային մշակույթ»: Այսպես, ճապոնական տներում զուգարանակոնքերը ունեն հարմարություններ, որոնք ախտահանող ջրի, արտահոսքի մեխանիզմներով և խելացի օդափոխմամբ պայքարում են կեղտի և հոտերի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները