ԱՀԿ-ն կոչ Է արել ձեռնպահ մնալ COVID-19-ի թեմայով հակասական հայտարարություններից

17:39   17 Սեպտեմբեր 2020    243

Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք Է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:

«Կարեւոր Է, որպեսզի մեզ մոտ հետեւողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, եւ դա վերաբերում Է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. հետեւողական հայտարարություններ ե՛ւ գիտությունից, ե՛ւ կառավարությունից»,- The Guardian հրատարակությունը մեջբերում Է Ռայանի խոսքը: Նա կոչ Է արել կառավարությանը եւ գիտական կազմակերպություններին՝ ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել Է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները