Թրամփը փոստով քվեարկելիս մեքենայությունները որակել է ԱՄՆ ընտրությունների ամենամեծ սպառնալիքը

18:38   17 Սեպտեմբեր 2020    216

ԱՄՆ ընտրությունների ամենամեծ սպառնալիքը փոստով քվեարկելիս մեքենայություններն են, այլ ոչ թե արտասահմանից ենթադրյալ միջամտությունը։

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինձ համար սա շատ ավելի մեծ սպառնալիք է, քան արտասահմանյան պետությունները։ Քանի որ, ինչպես պարզվեց, արտասահմանյան պետությունների մասին հնչածի մեծ մասը սուտ էր»,- շեշտել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով փոստով քվեարկելիս կեղծելու խնդիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ խնդիր է ներկայացնելու անգամ «ոչ թե [փոստով ուղարկված] քվեաթերթիկների հաշվարկը, որը կտեւի մի ամբողջ հավերժություն»։ «Ներկայիս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը անկոչ [ընտրական] քվեաթերթիկներն են, որոնք ուղարկվում են միլիոններով եւ վերահսկվում նահանգապետների կողմից»,- վստահ է Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է «ԱՄՆ ժողովրդավարության լուրջ սպառնալիքին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները