Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

19:10   17 Սեպտեմբեր 2020    261

Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

««Քովիդ-19»-ի համավարակը ճգնաժամ է, որը նման չէ ոչ մի ուրիշ ճգնաժամի մեր կյանքում, և այդ իսկ պատճառով Գլխավոր վեհաժողովի նիստն այս տարի նման չի լինի ոչ մեկին»,- հավելել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գուտերիշն ընդգծել է, որ մարդկությունը շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցված կյանքերի 1 մլն-ի շեմը: Վերջինս համավարակն անվանել է համաշխարհային անվտանգության «համար մեկ սպառնալիք»:

Գուտերիշի խոսքով՝ շատերը հույսը դնում են պատվաստանյութի վրա, սակայն համավարակից համադարման չկա: Նա նշել է, որ պատվաստանյութն ինքն իրեն չի վերացնի ճգնաժամը:

«Սակայն պատվաստանյութը պետք է դիտակել որպես համաշխարհային հասարակական բարիք, քանի որ «Քովիդ-19»-ը սահմաններ չունի: Մեզ պատվաստանյութ է պետք, որը մատչելի և հասանելի կլինի բոլորին»,- հավելել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները