Ջո Բայդենը բեմ է բարձրացել և հեռախոսով միացրել «Despacito»-ն

19:48   17 Սեպտեմբեր 2020    232

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցությունից մասնակցում է 2020-ի ​​նախագահական ընտրարշավին, Ֆլորիդայում հանդիպել է լատինամերիկացի ընտրողների հետ:

Նրան բեմ է կանչել պուերտորիկացի երգիչ Լուիս Ֆոնսին, որը Դեդի Յանկիի հետ միասին ձայնագրել է 2017-ի գլխավոր երգը՝ «Despacito»-ն: Երգը քնարական հերոսի իրեն դուր եկած աղջկա հետ սեքսով զբաղվելու ցանկության մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայդենը բեմ է բարձրացել, հանել է հեռախոսը և «Կարող եմ միայն մեկ բան ասել» բառերով միացրել «Despacito»-ն: Նախկին փոխնախագահը գլուխը շարժել է երաժշտության տակտով և ժպտալով նայել շուրջը:

«Despacito»-ի պատճառով Բայդենին մեղադրել են կարծրատիպային մտածողության մեջ: Սոցցանցերում արդեն նրա մասնակցությամբ ռեմիքսներ են տեղադրվում, որոնցում «Despacito»-ի փոխարեն այլ երգեր են հնչում. օրինակ՝ նույն Դեդի Յանկիի «Gasolina»-ն:

Արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Twitter-ում վերահրապարակել է Բայդենի մասնակցությամբ տեսանյութը, որում հնչում է ամերիկյան N.W.A. խմբի «Fuck tha Police» թրեքը: «Իմաստը ո՞րն է»,- հետաքրքրվել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջո-Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները