Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ևս 9 քաղաքացի է մահացել

20:04   17 Սեպտեմբեր 2020    206

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 9-ով:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով մայրաքաղաքում կորոնավիրուսի հսկողության և մոնիթորինգի օպերատիվ շտաբին:

Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5025 մարդ: Նախօրեին հաղորդվում էր 9 մահացածի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

««Քովիդ-19»-ի համավարակը ճգնաժամ է, որը նման չէ ոչ մի ուրիշ ճգնաժամի մեր կյանքում, և այդ իսկ պատճառով Գլխավոր վեհաժողովի նիստն այս տարի նման չի լինի ոչ մեկին»,- հավելել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները