Սահիբա Գաֆարովան մեկնում է Ռուսաստան՝ հանդիպում կունենա Լավրովի հետ

17:58   17 Սեպտեմբեր 2020    409

Սեպտեմբերի 21-ին Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Միլլի Մեջլիսի պատգամավորներից և Խորհրդարանական գրասենյակի պաշտոնատար անձանցից բաղկացած պաշտոնյաներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցի ընթացքում Միլլի Մեջլիսի նախագահը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոյի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և կարծիքներ կփոխանակի միջխորհրդարանական հարաբերությունների ներկա և ապագա զարգացման վերաբերյալ:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի լիագումար նիստում:

Ռուսաստանի Պետդումա այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի միջեւ համագործակցության մասին:

Նախատեսված է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այցը կավարտվի սեպտեմբերի 23-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահիբա-Գաֆարովա  


Վերնագիրի այլ պիտակները