Ասանժի ընկերուհին հայտնել է, որ նրան բանտում ամեն օր ռենտգենով ճառագայթահարում են

20:13   17 Սեպտեմբեր 2020    231

Բրիտանական բանտի աշխատակիցներն ամեն օր WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ռենտգեն հետազոտության են ենթարկում։

«Նրան ամեն օր արթնացնում են առավոտյան 5-ին, ձեռնաշղթաներ հագցնում, տանում խուց, հագուստը հանում եւ ռենտգեն անում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ Ասանժին այնուհետեւ 1,5 ժամ դատարան են տանում, որտեղ նա փաստաբանների հետ շփվելու նորմալ հնարավորություն չունի, քանի որ տեղավորված է ապակե տուփի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օգոստոսի վերջին Մորիսը հայտարարել էր, որ իր զուգընկերը սարսափելի նիհարել է եւ տանջվում է տարբեր ցավերի պատճառով։ Նա ասել է, որ Ասանժին քիչ տառապանք չի պատճառում, այսպես կոչված, սառեցված ուսի համախտանիշը, դրանից բացի՝ վերջերս նրա կոճի հոդախախտ էր եղել։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավստրալացուն 18 քրեական մեղադրանք է առաջադրել։ Նրան, մասնավորապես, մեղադրում են ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործությունների մեջ։ Առաջադրված բոլոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները