Ամերիկացի գիտնականները Նավալնիի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

20:23   17 Սեպտեմբեր 2020    240

Սոցիոլոգ, Ռատգերսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Երոֆեևը պարզաբանել է, որ նրա թեկնածությունն առաջադրել են ամերիկացի գիտնականները ճանաչված համալսարաններից, որոնք զբաղվում են Ռուսաստանի հետ կապված խնդիրներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երոֆեևը ենթադրում է նաև, որ Նավալնիի առաջադրմանը շուտով կաջակցեն պետական այրեր և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պրոֆեսորի խոսքով՝ բլոգերը նպաստում է ամբողջ աշխարհում մի շարք իդեալների համար պայքարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները