Նախկին մոդելը Թրամփին մեղադրել է իր հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

20:32   17 Սեպտեմբեր 2020    251

Նախկին մոդել Էմի Դորիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 1997 թվականին թենիսի US Open մրցաշարի ընթացքում իր հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ:

The Guardian-ին տված հարցազրույցում Էմին ասել է, որ Թրամփը զուգարանում փորձել է բռնաբարել իրեն, և ինքը մի կերպ է դուրս պրծել նրա ձեռքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դոնալդ Թրամփի փաստաբաններն այս մեղադրանքներն արդեն սուտ են որակել: Իր հերթին, Դորիսը լրատվամիջոցին տրամադրել է Թրամփի հետ իր հանդիպումների ապացույցները՝ ներառյալ մրցաշարի ուղեգիրը և այն ժամանակվա ԱՄՆ ապագա նախագահի վեց լուսանկարներ: Այդ ժամանակ 51-ամյա Թրամփն արդեն ամուսնացած էր իր երկրորդ կնոջ՝ Մարլա Մեփլսի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները