Եվրոպայում կորոնավիրուսով վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում. ԱՀԿ

20:45   17 Սեպտեմբեր 2020    241

Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում:

Սեպտեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սեպտեմբերին (ստացված) թվերը պետք է տագնապալի նախազգուշացում ծառայեն բոլորի համար» Եվրոպայում, որտեղ նոր հայտնաբերված դեպքերի քանակն այժմ ավելի բարձր է, քան մարտին և ապրիլին՝ ընդգծել է նա: ԱՀԿ-ում նաև անհանգստություն են հայտնել կարանտինը կրճատելու՝ մի քանի երկրների որոշման պատճառով: «Մենք գիտենք, թե մարդու և հասարակության վրա ինչ վիթխարի ազդեցություն կարող է ունենալ կարանտինի տևողության նույնիսկ նվազագույն կրճատումը,- ասել է Կլյուգեն:- Տարածաշրջանի երկներին հորդորում եմ հետևել սանիտարական գիտական ընթացակարգին՝ փորձագետների հետ համագործակցությամբ և որոնել (կարանտինի) անվտանգ կրճատման եղանակներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները