Կիանու Ռիվզը հայտնել է «Մատրիցա» ֆիլմաշարի 4-րդ մասի ժանրը

21:28   17 Սեպտեմբեր 2020    251

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը հայտնել է, թե ինչպիսին է լինելու «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմաշարի չորրորդ մասի ժանրը:

Դերասանի խոսքով, որը վերադառնալու է Նեոյի դերով, ֆիլմը լինելու է սիրո մասին: «Մենք հիանալի ռեժիսոր ունենք՝ Լանա Վաչովսկին, ով հոյակապ սցենար է ստեղծել՝ սիրո պատմություն և շատ ոգեշնչող», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս պատմել է նաև, որ ֆիլմը կդառնա նախորդ մասերի շարունակությունը, այլ ոչ թե նախապատմությունը: «Ոչ մի ճանապարհորդություն դեպի անցյալ»,- շեշտել է դերասանը:

«Մատրիցա 4» ֆիլմը կթողարկվի 2022 թվականի ապրիլին: Ներկայում ֆիլմի նկարահանումները վերսկսվել են Բեռլինում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների չեղարկումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները