ԱՀԿ-ն կոչ է արել ձեռնպահ մնալ COVID-19-ի թեմայով հակասական հայտարարություններից

21:32   17 Սեպտեմբեր 2020    277

Տաբեր երկրների իշխանությունների և գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:

Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարևոր է, որ մեզ մոտ հետևողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, և դա վերաբերում է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. Հետևողական հայտարարություններ և՛ գիտությունից, և՛ կառավարությունից»,- The Guardian-ը մեջբերում է Ռայանի խոսքը: Նա կոչ է արել կառավարությանը և գիտական կազմակերպություններին ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները