Գիտնականները պարզել են, թե ինչու է կապույտը գերակշռում բնության մեջ

09:05   18 Սեպտեմբեր 2020    166

Բնության մեջ ամենատարածված երանգները կապույտն ու կանաչն են: Գիտնականները բացատրել են այս երեւույթը:

Բանն այն է, որ երանգների արտահայտման միայն երկու եղանակ կա` պիգմենտային նյութերով կամ ստրուկտուրային գույների միջոցով: Վերջինս հաճախ լինում է փայլատ կապույտը կամ կանաչը: Մեծ Բրիտանիայից գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ այդ երանգները մարդու աչքի համար տեսանելի լուսային սպեկտրի ամենավառ ստրուկտուրային գույնի սահմաններն են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրիտանացի մասնագետների վերլուծական տվյալներն օգնում են հասկանալ ոչ միայն բնական երանգների ձեւավորումը, այլեւ ավելի պայծառ, դիմացկուն եւ էկոլոգիական ներկերի արտադրությունը:

Ստրուկտուրային երանգը կախված է հենց նանո-մակերեսի կառուցվածքից, որը որոշակի երանգ ունի: Այն կարող է լինել կամ բազմագույն, օրինակ` սիրամարգի փետուրները, կամ փայլատ, բայց արդեն` միայն կապույտ կամ կանաչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները