Ճապոնիայում հսկայական ռոբոտները սկսել են մերչենդայզեր աշխատել - VIDEO

09:17   18 Սեպտեմբեր 2020    192

Ճապոնիայի բնակչության գրեթե մեկ երրորդը 65 տարեկան եւ 65-անց մարդիկ են: Երկիրը աշխատուժի պակաս ունի,այդ պատճառով ընկերությունները շատ հաճախ դիմում ենռոբոտների օգնությանը:

FamilyMart ընկերությունն այս ամառ ռոբոտների առաջին թեստավորումն է անցկացրել: մեկ այլ ընկերությունը՝ Lawson, ներկայացրել է առաջին ռոբոտ օգնականին իր խանութներից մեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Model-T երկու մետրանոց ռոբոտը մշակել է Telexistence ճապոնական ընկերությունը: Այն կառավարում է գրասենյակից օպերատորը:

Ռոբոտի յուրաքանչյուր ձեռքի վրա 3 մատ կա, որոնց օգնությամբ այն կարողանում է դասավորել դարակները շշերով:

Ռոբոտի առավելությունն այն է, որ անձնակազմը չի ծանրաբեռնվում, բացի այդ, կարելի է կառավարել ռոբոտին տնից, ինչը հատկապես կարեւոր է ներկայիս սոցիալական հեռավորության պայմաններում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները