Երկրի վրա 6 զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել

09:22   18 Սեպտեմբեր 2020    202

Երկրի վրա 6 զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ուհանի եւ Բրիստոլի համալսարանների գիտնականների նոր հետազոտության մեջ:

Նախկինում համարվել է, որ դրանք 5-ն են եղել, սակայն նոր հետազոտության մեջ նշվում է եւս մեկը՝ Կառնիական իրադարձությունը, որը տեղի է ունեցել մոտ 233 մլն տարի առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ տեսությունը նոր չէ, սակայն գիտնականները եւս մեկ անգամ պնդում են, որ կլիմայի փոփոխությունը, որը հանգեցրել է Երկրի վրա հրաբուխների ժայթքման, հանգեցրել է ֆլորայի եւ ֆաունայի բազմաթիվ տեսակների անհետացման:

Վրանգելի լեռներում (ժամանակակից Կանադա) այդ ժայթքումներն իրենց գագաթնակետին են հասել 237 կամ 227 մլն տարի առաջ, եւ դա հանգեցրել է ածխաթթու գազի հզոր արտանետման, ինչն էլ հանգեցրել է գլոբալ տաքացման ու մոլորակի վրա տեղումների թվի ավելացման:

Կլիմատիկ փոփոխությունները փաստացի հանգեցրել են էկոհամակարգի նոր տեսակների ձեւավորման: Անհետացած կենդանիներին փոխարինել են նորերը: Մասնավորապես, Կառնիական իրադարձությունն ազդել է դինոզավրերի տարածման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները