Բանգլադեշում հինդուիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Facebook-ում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար

09:23   18 Սեպտեմբեր 2020    187

Բանգլադեշում, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են, հինդուիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Թեեւ Բանգլադեշը պաշտոնապես աշխարհիկ պետություն է, 168 միլիոնանոց բնակչությամբ պահպանողական երկրում իսլամի քննադատությունը տաբու է, եւ նախկինում սոցիալական ցանցերում սրբապիղծ համարվող գրառումների համար բողոքի մեծ ալիքներ էին բարձրանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ջիբոն Կրիշնա Ռոյը մեղավոր է ճանաչվել «Մուհամմեդ մարգարեի հասցեին անպարկեշտ, նվաստացուցիչ եւ անցանկալի մեկնաբանություններ» հրապարակելու մեջ»,- ասել է դատախազ Նազրուլ Իսլամ Շամիմը: «Դաքայի կիբեռհանցագործությունների տրիբունալի դատավորը նրան յոթ տարվա ազատազրկման է դատապարտել»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Շամիմը:

Անցյալ տարի չորս մարդ էր զոհվել եւ մոտ 50-ը վիրավորվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակ էր բացել Facebook-ում մեկ այլ հինդուիստի գրառման դեմ բողոքող հազարավոր մահմեդականների վրա։

Նրան կրոնական լարվածություն հրահրելու մեղադրանք է առաջադրվել մի գործով, որը դեռ քննվում է դատարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները