Բարաք Օբաման նոյեմբերին կհրապարակի իր հուշագրությունների առաջին հատորը

09:43   18 Սեպտեմբեր 2020    194

Բարաք Օբաման նոյեմբերի 17-ին կհրապարակի իր հուշագրությունների առաջին հատորը՝ «Ավետյաց երկիրը»:

Գիրքը կհրատարակեն Crown ընկերությունն ու издательство Penguin Random House հրատարակչությունը: Լքելով Սպիտակ տունը՝ Օբաման եւ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Crown-ի հետ պայմանագիր էին կնքել 65 մլն դոլարի չափով մի քանի գրքի հրատարակման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիրքը կազմված է 768 էջից: Այն պատմում է Սպիտակ տանն անցկացրած նախագահական ժամկետի շուրջ Օբամայի հայացքները: Այն կհրատարակվի 25 լեզուներով:

Օբաման ավելի վաղ գրել է 2 բեսթսելլեր՝ «Հորս երազանքները» 1995 թվականին եւ «Հույսի խիզախություն»՝ 2006 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները