Ամերիկացի ընտրողների շրջանում Բայդենը համազգային մակարդակով Թրամփից առաջ է անցնում տոկոսային 9 կետով

09:45   18 Սեպտեմբեր 2020    177

Հարցման արդյունքները վկայում են, որ երկրում «օրենքն ու կարգը» վերականգնելու Թրամփի ձգտումը չի համընկնում արվարձանների բնակիչների հիմնական ակնկալիքներին։

Սեպտեմբերի 11-15-ն անցկացված հարցումը ցույց է տվել, որ հավանական ընտրողների 50 տոկոսը պատրաստվում է քվեարկել Բայդենի օգտին, իսկ 41 տոկոսը՝ Թրամփի։ Եվս 3 տոկոսը կաջակցի անկախ թեկնածուներից մեկին, մնացածը դժվարացել են պատասխանել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների մեծ մասն արդեն կողմնորոշվել է ընտրության հարցում։ Բայդենի 10 հավանական ընտրողից 9-ը եւ Թրամփի 10 հավանական ընտրողից 8-ը հայտարարել են, որ իրենց ընտրությանը «լիովին վստահ» են։ Միայն Բայդենի 10 հավանական ընտրողից 1-ը եւ Թրամփի 10 հավանական ընտրողից 2-ից պակասն է ասել, որ վերջնականապես չի կողմնորոշվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները