Facebook Inc.ին 5-10 տարի կպահանջվի լրացուցիչ իրականության «իսկական» ակնոց շուկա հանելու համար

09:46   18 Սեպտեմբեր 2020    204

Facebook Inc.ին 5-10 տարի կպահանջվի լրացուցիչ իրականության (AR) «իսկական» ակնոց շուկա հանելու համար:

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հայտարարել է Ray-Ban EssilorLuxottica արտադրողի հետ համագործակցության մասին՝ 2021թ․ «խելացի ակնոց» թողարկելու համար:

Ընկերությունը նաեւ հայտնել է Project Aria հետազոտական նախագծի մասին՝ տվյալների հավաքագրման համար, որոնք կօգնեն ապագայում ավելի կատարելագործված ակնոցների ստեղծմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայքլ Աբրաշը նշել է, որ արտացոլման եւ ձայնի լիարժեք ինտերակտիվ հնարավորությունները դեռեւս հնարավոր չէ խցկել թեթեւ սարքերի մեջ, ինչպիսիք են ակնոցները: «Մինչ այս ակնոցները դեռ շատ տարիներ կան»,- ասել է Աբրաշը: «Սա 2021 թվականը չէ: Ես խոսում եմ ապագայի մասին»:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ 2021թ․ առաջին արտադրանքը չի ունենա էկրան, այն կաշխատի բջջային հեռախոսի հետ եւ կհիմնվի նրա վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները