Ֆրանսիայի վարչապետին պանդեմիայի սխալ կառավարման համար դատի են տվել

09:55   18 Սեպտեմբեր 2020    203

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսին պանդեմիայի սխալ կառավարման համար դատի են տվել կորոնավիրուսով վարակվածների խումբն ու նրանց ազգականները:

Կաստեքսն ու կառավարությունը պնդում են, որ պետք է բացել տնտեսությունն ու սովորել ապրել վիրուսի հետ, հրաժարվել նոր համազգային սահմանափակումներից, քանի որ հիվանդանոցները կրկին լցվել են կորոնավիրուսով վարակված պացիենտներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաբան Ֆաբրիս Դի Վիզիոն հայտնել է, որ կորոնավիրուսի զոհերի խմբի անունից հայց է ներկայացրել:

Տասնյակ այլ հայցեր են ներկայացվել դատարաններ այլ անձանց դեմ, ովքեր մեղադրվում են վիրուսային ճգնաժամը սխալ կառավարելու մեջ:

Նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այժմ անհնար է դատական հայց ներկայացնել, քանի որ գործող նախագահները դատական հետաքննության իմունիտետ ունեն:

Եթե դատարանը գործ հարուցի, ապա Կաստեքսին կարող է սպառնալ մինչեւ 2 տարի ազատազրկում եւ տուգանք 30 000 եվրոյի չափով:

Կորոնավիրուսը խլել է ավելի քան 30 600 ֆրանսիացու կյանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները