Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

12:47   18 Սեպտեմբեր 2020    252

Դատարանն արգելել է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով:

Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:

Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ էլիտային գրասենյակներ վարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները