Ավստրիան խստացնում է կարանտինի ռեժիմը․ փակ տարածքներում հավաքները կսահմանափակվեն 10 հոգով

10:19   18 Սեպտեմբեր 2020    186

Հաջորդ շաբաթվանից Ավստրիայում փակ տարածքներում հանդիպումները կսահմանափակվեն մինչև 10 հոգով, կխստացվեն նաև ռեստորաններին ներկայացվող պահանջները՝ կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման պատճառով:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, սահմանափակումների մասին այսօր հայտարարել է կանցլեր Քուրցը:

«Սրանք ցավալի սահմանափակումներ են, բայց դրանք անհրաժեշտ են, որպեսզի, հուսով եմ, խուսափենք երկրորդ խիստ կարանտինից», – ասել է կանցլերը:

Սեպտեմբերի 21-ից երկրում արգելվելու է հավաքվել փակ տարածքներում՝ ավելի քան 10 հոգով:

Ռեստորաններն ու բարերը ստիպված կլինեն հաճախորդներին սպասարկել միայն սեղանիկների շուրջ, իսկ «դիմակի ռեժիմը» կտարածվի նաև շուկաների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները