Համավարակի սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 30 միլիոնը

10:33   18 Սեպտեմբեր 2020    196

COVID-19 կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում ուրբաթ օրվա դրությամբ գրանցվել է 30 միլիոն 323 հազար 276 վարակման դեպք, հաղորդում է Worldometer պորտալը:

Համաշխարհային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ վիճակագրության մեջ մասնագիտացած պորտալի համաձայն՝ աշխարհում վիրուսի զոհերի թիվը հասել է 950 հազարի, 22 միլիոնը ապաքինվել է:

ԱՄՆ-ում, ըստ Worldometer-ի, կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 202 հազար 112-ի՝ 6,8 միլիոն վարակվածով:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները